Օրերս տրված հարցազրույցներից մեկում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ նույն ինքը բոլորին քաջահայտնի Լիսկան, ում, ըստ իր խոսքի՝ հաճելի կլինի, եթե իրեն դիմեն Լիցկա, այլ ոչ թե Լիսկա, խոսում է այն մասին, որ անգլերեն է սովորում:
Շատերին կարող է թվալ, թե Լիսկան որոշել է դիվանագիտությամբ զբաղվել կամ էլ աչք է գցել Էդվարդ Նալբանդյանի պաշտոնին, սակայն պետք չէ այդքան հեռուն գնալ, քանի որ մարզպետի մտադրությունները բարի են և առանց հետին մտքի:
Ինչպես Լիսկան է նշում՝ ինքը անգլերերեն է սովորում, որպեսզի օտարազգի գործիչներին, որոնց ընդունում է իր մոտ, կարողանա բարևել և ասել ցտեսություն:
Հարգելի Լիսկա, Operativ.am-ը սիրով օգնում է Ձեզ՝ խնայելով Ձեր ժամանակը և գումարը, մի պարապեք այդքան երկար, անգլերենով «բարև ձեզ»-ը «good morning»-ն է, իսկ «ցտեսությունը»՝ «good-bye»: