Սյունիքում կատարված իրադարձությունները այսօր կարծես սառը ցնցուղ էին հասարակության համար, իսկ մամուլում տարածվող ինֆորմացիան՝ խիստ ծայրահեղական, երբեմն՝ ոչ համապատասխան իրականությանը։ Slaq.am–ի լրագրողը խոսեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ։
–Պարո՛ն Խաչատրյան, միջադեպն ամենաշատը անակնկալ էր հենց Ձեզ համար, ինչպե՞ս եք գնահատում իրողությունը, և ի՞նչ գնահատկան եք տալիս դրան։
–Սա ինձ համար խիստ անթույլատրելի արարք է։ Նշեմ, որ ես շրջում եմ առանց թիկնազորի, այսինքն՝ հասանելի եմ ցանկացած սյունեցու համար։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու են կրակել հենց իմ տան ուղղությամբ։ Ես հանգիստ եմ այն առումով, որ ես միշտ ծառայել եմ իմ հայրենիքին, իմ պետականությանը, և օրենքն էլ կգործի՝ առանց միջնորդության։
–Իսկ ինչ կասեք Ձեր տանից հայտնաբերված զենք-զինամթերքի մասին։
–Դա նորմալ է։ Դրանք իմ որսորդական զենքերն են, որոնք օրինական են։ Մի՛ մոռացեք, որ ես սահմանամերձ մարզի մարզպետ եմ, ուստի ամեն վայրկայն պատերազմին վախը կա ինչպես ցանկացած սյունեցու, այնպես էլ իմ սրտում։ Ես անցել եմ պատերազմի թոհուբոհով, ու, Աստված մի արասցե, եթե կրկին պատերազմ լինի, ես այդ նույն զենքերով կմասնակցեմ պատերազմին։ Իմ զենքերը արտաքին թշնամու համար են, դրանք հայ մարդու վրա չեն կրակում։