Երեւանում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր հանդիպել են Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել է հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ ստանալ նախկին եւ ներկա մարզպետներից, սակայն Սուրեն Խաչատրյանը ընդհանրապես հրաժարվել է մեկնաբանություն տալ, իսկ Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը սահմանափակվել է շիրակցիներին ողջույնի խոսք հղելով:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ տեղեկություն էր տարածել, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ընտրություններից հետո «Արմենիա Մարիոթ» հյուրանոց էր հրավիրելու երեւանաբնակ սյունեցիներին' «իրենց հասանելիքը» տրամադրելու համար՝ մինչ այդ հորդորելով նրանց քվեարկել ՀՀԿ-ի օգտին:
Մինչդեռ սույն տեղեկությունները Սուրեն Խաչատրյանը հերքել էր: