Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ պատասխանելով «Ժամանակ»-ի թղթակցի հարցին, թե երկուշաբթի պատրաստվու՞մ է «ջարդել» Սյունիքի մարզ այցելող Րաֆֆի Հովհաննիսյանի գլուխը, ինչպես խոստացել է իր հարցազրույցում, հայտարարեց. «Ժամին նայե՞լ ես, որ զանգում ես: Ու՞մ գլուխն եմ ջարդելու» (հարցը հնչել է ժամը 20-ի սահմաններում): Ապա Սուրեն Խաչատրյանն անհասանելի է դարձել:
Նշենք, որ երեկվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքի մարզպետին հրավիրեց ժողովրդի առջև իր գլուխը ջարդելու. «Եթե սպառնում եք' ոնց որ օձի գլուխն են ջարդում, իմ գլուխը պետք է ջարդեք ժողովրդի առջև, երկուշաբթի օրը, Կապանում՝ ժամը տասին ժողովրդի առաջ, եկեք»,- հայտարարել է Ր. Հովհաննիսյանը: