Galatv.am. Երկրապահի օրվա կապակցությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:

Սարդարապատ շարժման համակարգող անդամ Ալեք Ենիգոմշյանի կարծիքով. «Սկսած այդ տարիներից' հայրենիքին իր նվիրաբերումի համար, շարունակում է նվիրաբերվել և զոհաբերվել հայրենիքի համար: Ապրիլի 9-ին այդ աթոռն զբաղեցնող անձն ինքն իր համար ասաց' ազգի ընտրյալ: Ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլ' ազգի ընտրյալ: Հետևաբար, եթե ինքն իրեն հայ ազգի ընտրյալի կոչում է շնորհում, բնականաբար, ցանկացած մարդու, առավել ևս' իրեն ծառայողներին, նման պարգևատրումները պետք է օրինաչափ ընդունել: Եթե այլ պարգևատրումներ լինեին արժանավոր մարդկանց, պետք է այդ դեպքում զարմանալ: Այս դեպքում զարմանալու բան չկա»:

Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք Սուրեն Խաչատրյանն իսկապես մասնակցել է Արցախյան պատերազմին: Պարոն Ենիգոմշյանն ասաց, որ պատերազմի տարիներին գումարտակի հրամանատար է եղել: «Ես չեմ ուզում գնահատականներ տալ իր ծառայություններին, քանի որ, ցավոք, բոլոր սպայակազմը կամ հրամանատարական կազմը չէ, որ արժանավայել ձևով կատարեցին իրենց առաքելությունը պատերազմի տարիներին: Ճշմարտությանը դեմ չէ այն փաստը, որ նա պատերազմի տարիներին'93-94թթ. ծառայել է բանակում փաստացի, բայց դա իր մասնակցության որակի մասին ոչ մի բան չի ասում: Եթե մենք խոսենք մասնակցության որակի մասին, ցավում եմ, ոչ մի դրական բան չենք գտնելու այնտեղ»,- եզրափակեց Ալեք Ենիգոմշյանը:

Արմինե Վարդանյան