Սյունիքում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո շատ հնարավոր է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին նշանակեն բնապահպանության նախարար: Ավելին' երբ նրան դիմում են ինչ-ինչ հարցերով, նա ասում է, որ սպասեն մինչեւ երդմնակալություն, որ տեսնեն, թե ինչ է լինելու:
Այս առնչությամբ NEWS.am-ը զրուցեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, ով նշեց, որ ինքը բնապահպանության նախարարի պաշտոնի առաջարկ չի ստացել: «Նման բան չի եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ ներկա պահին կատարում է մարզպետի լիազորությունները: Վերջինս պատճառաբանեց, որ ինքը զբաղված է եւ չի կարող շարունակել զրույցը: