Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Իկեր Կասիլյասի՝ թիմը լքելու վերաբերյալ տեղեկությունները:
«Կասիլյասը թիմի ամենաարժեքավոր խաղացողներից է: Նա մեր ակումբում է խաղում 9 տարեկանից և, որքան գիտեմ, ցանկանում է կարիերան ավարտել այստեղ: Նա կմնա «Ռեալում»: Կասիլյասը գործող պայմանագիր ունի, որում փոխհատուցման գումարը կազմում է 150 մլն եվրո: Մենք մտադիր չենք որևէ ֆուտբոլիստի հրաժեշտ տալ: Անձամբ ես չեմ ցանկանում բաց թողնել ոչ մեկին»,- Պերեսի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն: