Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գործակալը՝ Ժորժե Մենդեշը, հայտարարել է, որ պորտուգալացու հրաժարագինը կազմում է 1 մլրդ եվրո:

«Կրիշտիանու Ռոնալդուի հրաժարագինը կազմում է 1 մլրդ եվրո: Ռոնալդուի համար անհնարին ոչինչ չկա: Նա մինչև կարիերայի ավարտը շարունակելու է կատարելագործվել: Համոզված եմ, որ նա մտադիր է գերազանցել սեփական ռեկորդը և մրցաշրջանում հեղինակել 60-ից ավելի գոլ»,- Մենդեշի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը: