Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է համաներում շնորհել հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցներին, ովքեր չեն գործել ծանր հանցանքներ: Պորոշենկոն այս մասին հայտարարել է Կիևում իր երդմնակալության ժամանակ:
Պորոշենկոն խորհրդարանի շենքում հայտարարել է, որ մոտ ժամանակներս խաղաղությամբ կմեկնի երկրի արևելք և լռության րոպե է հայտարարել' հարգելով Ուկրաինայում իշխանափոխությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակը:
Նշենք, որ Պորոշենկոն այսօր ժողովրդին հավատարմության երդում է տվել և դարձել է Ուկրաինայի հինգերորդ նախագահը: