Սի Ծինփինը Սան Ֆրանցիսկոյում APEC-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ «ուղղակիորեն» ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որ Պեկինը վերամիավորելու է Թայվանը մայրցամաքային Չինաստանի հետ, գրում է NBC-ն։

Հոդվածի համաձայն՝ Չինաստանի ղեկավարը ԱՄՆ նախագահին ասել է ամերիկացի և չինացի պաշտոնյաների մասնակցությամբ կայացած հանդիպմանը, որ Պեկինը կողմ է կղզու խաղաղ, այլ ոչ թե ուժային վերաինտեգրմանը։

Բացի այդ, Սի Ծինփինը նշել է ամերիկացի զինվորականների կանխատեսումները, որ Չինաստանը ծրագրում է «տիրանալ» Թայվանին 2025 կամ 2027 թվականներին։ Նա հերքել է այդ կանխատեսումները՝ նշելով, որ ժամկետներ չեն սահմանվել։