Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ելույթ ունենալով Նորմանդիայում դաշնակիցների զորքերի վայրէջքի 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, ընդգծել է խորհրդային զինվորների քաջությունը:

 

«Ես ցանկանում եմ արժանին մատուցել Կարմիր բանակի քաջությանը, որն այստեղից հեռու դիմակայելով գերմանական 150 դիվիզիաների, կարողացավ հետ մղել նրանց և հաղթել»,- ասել է Օլանդը:

 

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ' Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ «Խորհրդային միութան ազգերը վճռական ներդրում են ունեցել ընդհանուր հաղթանակում»: