Իսպանիայի հյուսիսում տասնյակ հազարավոր մարդիկ ավելի քան 120 կիլոմետր երկարությամբ կենդանի շղթա են կազմել՝ պահանջելով բասկերով բնակեցված տարածաշրջանների անկախություն, տեղեկացնում է BBC-ն:

 

Ցուցարարները, որոնցից շատերը պարզել էին կարմիր-սպիտակ-կանաչ դրոշներ, շղթա էին կազմել, որը Բասկերի երկրի Դուրանգո քաղաքից ձգվում էր մինչեւ Պամպլոնա քաղաք, որը Նավարայի ինքնավար տարածաշրջանի մայրաքաղաքն է, որտեղ նույնպես մեծ թվով բասկեր են ապրում:

 

Համանման ակցիա անցյալ տարի անցկացվել էր Իսպանիայի հյուսիս-արեւելքի Կատալոնիայի ինքնավար մարզում, որտեղ նույնպես հարյուր հազարավոր մարդիկ ձեռք ձեռքի էին բռնել՝ պահանջելով տարածաշրջանի անկախությունը Իսպանիայից:

 

Անցած տարվա վերջին Իսպանիայի Գերագույն դատարանը, Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշմանը համապատսխան, որոշում էր ընդունել բանտերից ազատել ԷՏԱ ապստամբական խմբավորման մի քանի անդամների: