Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Գերմանիայի ընտրանու դեմ ընկերական խաղից հետո պատասխանել է Sport-express-ի թղթակցի հարցերին.
– Որտե՞ղ եք մտադիր դիտել Աշխարհի առաջնությունը:
– Լոս Անջելեսում, որտեղ ապրում են ծնողներս:
– Մրցաշարում ո՞ւմ եք երկրպագելու:
– Ոչ մեկին:
– Ռուսաստանի հավաքականը հանդիպելու է Ալժիրի ընտրանուն, որին վերջերս Հայաստանի հավաքականը պարտվեց 3:1 հաշվով: Ի՞նչ կարծիք ունեք աֆրիկացիների մասին:
– Լավ թիմ է: Ռուսաստանի հավաքականը նույնպես: Հետաքրքիր և հավասար խաղ կլինի: Զգում եմ, որ ձեր հավաքականը կհաղթի:
– Իսկ ընդհանրապես, ինչի՞ է ընդունակ Կապելոյի թիմը Բրազիլիայում:
– Կարծում եմ' նրանց համար դժվար կլինի, սակայն հույս ունեմ' որքան հնարավոր է առաջ կգնա:
– Ըստ Ձեզ' ո՞վ կդառնա Աշխարհի չեմպիոն:
– Խաղից հետո միանշանակ կարծում եմ' Բրազիլիայում կհաղթի Գերմանիան' աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը:
– Ամենայն հավանականությամբ, «Սպարտակը» կգլխավորի Մուրատ Յակինը: Ի՞նչ եք մտածում այդ մասին:
– Ես նրան անձամբ չեմ ճանաչում, սակայն նա լավ մարզիչ է: Ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել նրան հրավիրել, և ես դրա համար ուրախ եմ: Տեսնենք' ինչ կլինի հավաքի ժամանակ:
– Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Ձեր ծառայություններով հետաքրքրված են անգլիական և գերմանական ակումբները:
– Առանց մեկնաբանության: