Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը գոհ է «Դինամոյի» դեմ խաղից:
«Հրաշալի է, որ մեզ հաջողվեց բնավորություն ցույց տալ և հաղթել: Շնորհավորում եմ երկրպագուներին, մարզչական խմբին: Երկրորդ խաղակեսը մենք անցկացինք բարձր մակարդակով: Սարսափելի է, որ հաջորդ մրցաշրջանում հանդես չենք գալու Եվրոպայի լիգայում»,-Մովսիսյանի խոսքը մեջբերում է Sport-express կայքը:
Ռուսաստանի առաջնության վերջին տուրում Մոսկվայի «Սպարտակը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը, 3:2 հաշվով կամային հաղթանակ է տոնել Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ: Դինամոյականներն առաջին կեսից հետո երկու գնդակի առավելություն էին ստացել, սակայն նախ իսպանացի Խուրադոն, ապա նաև Պարշիվլյուկը և Կոմբարովը դարձան մեկական գոլի հեղինակ և հաղթանակ պարգևեցին սպարտակցիներին: