Գեղարքունիքի մարզի 15 համայնքներում հունիսի 8-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Նախնական տվյալներով' Ավազան, Շորժա, Արդանիշ, Ծափաթաղ, Փամբակ, Փոքր Մասրիկ, Շատվան, Շատջրեք, Վանեվան, Տորֆավան, Դրախտիկ համայնքներում համապատասխանաբար վերընտրվել են նախկին գյուղապետերը ' ՀՀԿ անդամներ Արշակ Դալլաքյանը, Սուլիկո Շուշանյանը, Կարեն Շուշանյանը, Թագուհի Բոյախչյանը, Հարություն Ազարյանը, Վարդան Մարգարյանը, Զոյա Գեւորգյանը, Նորայր Հարությունյանը, Ահարոն Խաչատրյանը, ԲՀԿ անդամ Լյովա Աբրահամյանը և անկուսակցական Վալենտին Պետրոսյանը:
Այգուտում գյուղապետ է ընտրվել անկուսակցական, մասնագիտությամբ ուսուցիչ Մխիթար Կարապետյանը: Նա այս պաշտոնում փոխարինել է մահացած գյուղապետ Հենրիխ Գաբրիելյանին: Կախակնում գյուղապետ է ընտրվել ԺԱԿ անդամ Մակիչ Շիրվանյանը, ով ձայների զգալի առավելությամբ հաղթել է գործող գյուղապետ ՀՅԴ անդամ Գագիկ Պետրոսյանին:
Տրետուքում գյուղապետ է ընտրվել ՀՀԿ անդամ Հովհաննես Երանոսյանը,ով 23 ձայն ավել է հավաքել գործող գյուղապետ Ալիկ Եղիազարյանից:
Կութում գործող գյուղապետ ՀՀԿ անդամ Մեժլում Իսրայելյանը և նրա մրցակից, անկուսակցական, Կութի գյուղապետի օգնական Անդրանիկ Հախումյանը շահել են հավասարապես 61-ական ձայն, ուստի, ըստ գործող կանոնակարգի, այստեղ համայնքի ղեկավարը կընտրվի վիճակահանության միջոցով: