Բաքվից Նախիջեւան թռչող պետական AZAL ավիաընկերության 180 ուղեւորներով Boeing-757 ինքնաթիռը հունիսի11-ի երեկոյան Նախիջեւանում վայրէջքի ժամանակ հանկարծակի կտրուկ ներքեւ է գնացել, իսկ հետո' վերեւ: Արդյունքում մի քանի ուղեւորներ ընկել են նստատեղերից եւ բախվել իրար: Տարբեր տվյալներով' 5-8 մարդ վնասվածքներ են ստացել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական qafqazinfo.az լրատվական կայքը:
Տեղի ունեցածի պատճառը պարզ չէ: Ավիամասնագետների կարծիքով' ամենայն հավանականությամբ, ինքնաթիռն ընկել է օդի ուժեղ մրրկային գոտի: