Դոնեցկի մարզի Կիրովսկոյե քաղաքի «Գրանդ Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ի ածխահանքում հունիսի 12-ին տեղի ունեցած պայթյունից հետո հայտնաբերվել են յոթ զոհվածների մարմինները, ևս երկուսի որոնումները շարունակվում են: Այդ մասին «Ուկրինֆորմին» հայտնել են Ուկրաինայի «Գոսպրոմնադզորի» մարզային տարածքային վարչությունում:

 

«Երկու մարմիններ հայտնաբերվել են երեկ ժամը 21:35-ին, մնացածները՝ այսօր: Ածխահանքում աշխատում է փրկարարների չորս ջոկատ, որոնք շարունակում են ևս երկու հանքագործների որոնումը: Նաև աշխատանքի են ձեռնամուխ եղել ոստիկանությունն և դատախազությունը»,- նշել են տարածքային վարչությունում:

 

Հիշեցնենք, որ գազաօդային խառնուրդի պայթյունը տեղի է ունեցել 270 մետր խորության վրա: