Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինան անհրաժեշտության դեպքում պատրաստ է փոխել գազի ներմուծման խողովակի ուղղությունը, որպեսզի ապահովի իրեն գազով' Ռուսաստանի կողմից գազամատակարարումն անջատելու դեպքում: Այս մասին հայտարարել է «Նաֆտոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլևը:

 

«Մենք պատրաստ ենք դրան և հույս ունենք, որ եթե անհրաժեշտություն լինի' ուկրաինական գազատրանսպորտային համակարգը մեզ չի դավաճանի»,- ասել է ընկերության ղեկավարն' ուկրաինական «24 հեռուստաալիքի» եթերում, ուրբաթ երեկոյան մեկնաբանելով հարցը 2009 թվականի գազային ճգնաժամի սցենարի հնարավոր կրկնության վերաբերյալ:

 

«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հինգշաբթի հայտարարել էր, որ մինչև հունիսի 16-ի ժամը 10-00-ը «Գազպրոմը» «Նաֆտոգազ Ուկրաինաից» պետք է ստանա 1,9 միլիարդ դոլար, հակառակ դեպքում Ուկրաինա ներմուծվող գազի վրա կկիրառվի նախնական վճարման ռեժիմ: