Ադրբեջանական բանակի զինծառայողն իր ավտոմատից կրակել է զինծառայակցի վրա: Դեպքը տեղի է ունեցել երկրի Ներքին զորքերի ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում:
Ալլահվերդիև Գուլիևի' «անզգուշության հետանքով» արձակած կրակոցը դիպել է ծառայակցին' Զահիդ Աբդուլլաևին: Կատարվածը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ վիրավոր զինվորի վիճակը կայուն է: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 41 զինծառայող, որոնցից 32-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 70 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: