Հունիսի 13-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները «Հաղթանակ» կամրջի մոտից, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին են ներկայացրել 17-ամյա Սերգեյ Բ.-ին եւ 16-ամյա Վանիկ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 03.30-ին, Խանջյան փողոցում ոստիկանության ծառայողներին էր մոտեցել «Վերնիսաժ» տոնավաճառի դիմացի գետնանցման կրպակների անվտանգության աշխատակիցն ու հայտնել, որ իրենց պահպանության տակ գտնվող կրպակները հսկող տեսախցիկներից մեկը ֆիքսել է, թե ինչպես են նշված երկու երիտասարդներ պտտեցրել տեսախցիկը, կտրել տեսախցիկի լարը, որից հետո տեսնելով անվտանգության աշխատակցին' դիմել են փախուստի:
Վանիկ Ա.-ն ոստիկանության ծառայողների պահանջով ներկայացրել է իր մոտ գտնվող ծալովի դանակը:
Պարզվել է նաեւ, որ վերջիններս, որպես անհայտ կորած, որոնվում են ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից:
Կատարվում է հետաքննություն: