Ինչպես տեղեկացրել էինք' ոստիկանության Նաիրիի բաժին դիմած քաղաքացին' 1953 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, հայտնել էր, որ երեկոյան, ժամը 18.30-ի սահմաններում, մտնելով Գետամեջ գյուղում գտնվող իր ամառանոց' պատշգամբում տեղադրված աստիճանահարթակ էր նկատել:

 

Կասկածելով, որ տնից գողություն է կատարվել, բացել էր մուտքի դուռը, ներս մտել և հյուրասենյակում հանդիպել Գետամեջ գյուղի նախկին բնակիչ Առաքել Մ.-ին և ոմն Կարենի' հյուրասենյակի պահարանի իրերը տակնուվրա անելիս:

 

Տանտիրոջը տեսնելով՝ անկոչ հյուրերը դիմել էին փախուստի՝ տանը թողնելով իրենց հողաթափերն ու աքցանը:

 

Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր-Հաճնի բաժանմունքի ծառայողներն օգոստոսի 21-ին, ժամը 12.10-ին, 1998 թ. ծնված Առաքել Մ.-ին բերման են ենթարկել բաժին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ գողության փորձը կատարել է ինքը, ոչ թե Կարենի, այլ Երևան քաղաքի բնակիչ ոմն Ժիրայրի հետ:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ժիրայրը 1998 թ. ծնված Ժիրայր Ս.-ն է, որը օգոստոսի 22-ին, ժամը 13.00-ին, բերման է ենթարկվել Նաիրիի բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ Առաքել Մ.-ի հետ գողության փորձը կատարել է ինքը:

 

Ժիրայր Ս.-ն ներկայացվել է քննչական բաժանմունք:

 

Առաքել Մ.-ն ձերբակալված է:

 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք: