Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պլանավորում է Գերագույն ռադա իշխանության ապակենտրոնացման մասին օրինագիծ մտցնել: Այս մասին համաձայնեցման խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:
«Ես զրույց եմ ունեցել նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Նա այս շաբաթ պլանավորում է փոփոխություններ մտցնել սահմանադրությունում իշխանության ապակենտրոնացման վերաբերյալ», - հայտարարել է Տուրչինովը:
Ավելի վաղ Տուրչինովը հայտնել էր, որ Սահմանադրության բարեփոխումները նախատեսում է ինքնակառավարման մարմինների իրավունքների ընդլայնումը և իշխանության աշխատանքների նկատմամբ հասարակության վերահսկողության ապահովումը: