Վոլգոգրադի ոստիկանները Դոնի Ռոստովում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, ում կասկածում են ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու, ֆինանսավորելու ու նյութա-տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մեջ: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինտերպոլը միջազգային հետախուզում էր հայտարարել Թուրքիայի 43-ամյա տղամարդու նկատմամբ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին:
Նշենք, որ 2013 թվականին Վոլգոգրադում իրականացվել է երեք խոշոր ահաբեկչություն. մահապարտ ահաբեկիչն ավտոբուս էր պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել էր մի քանի մարդ:
Տարեվերջին ահաբեկիչները ևս երկու պայթյուն էին իրականացրել երկաթուղային կայարանում, ինչի հետևանքով զոհվել էր 34 և հոսպիտալացվել էր մոտ 60 մարդ: