Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը «աշուղ» է դարձել:
qafqazinfo.az լրատվական կայքը հայտնում է, որ Քեմալադդին Հեյդարովը երգ է գրել Ադրբեջանի նախագահի ավագ դստեր' Լեյլա Ալիեւայի բանաստեղծության վրա:
Երգը, որը վերնագրվել է «Հավատա սիրուն», ադրբեջանական հասարակությանը կներկայացնի Ադրբեջանի վաստակավոր արտիստուհի Մա նանան:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Քեմալադդին Հեյդարովը հեղինակել է նաեւ մի քանի երգեր, որոնցից մեկը հավակնում է դառնալ այդ երկրի հիմնը: