Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ուկրաինայի տարածքում զորքեր օգտագործելը թույլատրող որոշումը չեղյալ հայտարարելու հարցով Դաշնային խորհրդին դիմելու որոշումը: Այս մասին հայտնում է slon.ru-ն:
«Սա Ռուսաստանի առաջին գործնական քայլն է Դոնբասում իրավիճակի կարգավորման ուղղությամբ», -հայտնել է Պորոշենկոն:
Պորոշենկոն նաև դիմել է Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին՝ առաջարկելով Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել այդ հարցի դիտարկման հնարավորությունը: