Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը շնորհավորական ուղերձ է ստացել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասից: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Պաղեստինի նախագահն իր և իր ժողովրդի անունից շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին սիրիական ազգի մեծ վստահությամբ նախագահական ընտրություններում հաղթելու համար: Ուղերձում նշվել է, որ նախագահի պաշտոնում Ասադի ընտրվելը երաշխիք է Սիրիայի միաբանությունը և ինքնիշխանությունը պահպանելու համար և կնպաստի դուրս գալ ճգնաժամից: Մահմուդ Աբբասը Սիրիային մաղթել է կայունություն և առաջխաղացում:

 

Սիրիայի նախագահը շնորհավորագիր է ստացել աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից:

 

Սիրիայում նախագահական ընտրությունները կայացել են հունիսի 3-ին, որտեղ ձայների մեծամասնությամբ հաղթել է Բաշար ալ Ասադը՝ ստանալով ձայների 88,7 տոկոսը: