Բաքու-Ղազախ ավտոմայրուղու վրա Շամխորի շրջանում երկու մարդատար ավտոմեքենաների դիմահար բախման արդյունքում ծանր վիրավորվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ 26-ամյա Սահավաթ Մամեդովը, 33-ամյա Զաուր Ջաֆարովը եւ 29-ամյա Ռուֆաթ Հասանովը: Տեղում մահացել է քաղաքացիական անձ ուղեւորը, ծանր վիրավորվել է նաեւ ավտոմեքենայի վարորդը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», հայտնում է haqqin.az լրատվական կայքը:

 

Զինծառայողները ծանր վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, 2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 45 զինծառայող, որոնցից 33-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 77 զինծառայողներ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: