Դեռևս 2000-ականներին ՀՀ մշակույթի նախարարությունը մշակութային հուշարձանների ցանկ է նախապատրաստել, որի կազմում եղել է նաև Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքը: Սակայն հետագայում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանը այդ շենքի տարածքը վաճառել է, և գործարարները ներդրումներ են կատարել արդեն այդ տարածքում: Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի խոսքով, քաղաքապետարանի հետ շուրջ մեկ տարվա բանակցությունների արդյունքում եկել են համաձայնության, ըստ որի' 14 շենքեր, որոնք մշակութային հուշարձան են, սակայն տարածքները վաճառված են, ընդգրկվել են հուշարձանների տեղափոխման ցանկում:
Հանրային խորհրդի պատմական ազգային արժեքների հուշարձանների պահպանության պատկանելիության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի քննարկման ժամանակ Կարո Այվազյանն ասաց, որ տարածքի սեփականատերը «Միլենիում քընսթրաքշն» ընկերությունն է, որի հետ նախարարությունը մի շարք հարցեր է քննարկել: Մասնավորապես, որպեսզի կառույցը չտեղափոխվի, ըստ Այվազյանի, ներկայացվել է մի քանի նախագիծ, սակայն սեփականատերը հրաժարվել է: «Կա կառավարության թույլտվություն և ապամոնտաժման գործընթացը սկսվել է ըստ կարգի: Նախ չափագր վեց, հետո ուսումնասիրվեց և արժեվորվեց կառույցը: Ապամոնտաժման նախագիծ է ներկայացվել, որը հաստատվել է: Ապամոնտաժման թույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը.,- ասաց Կարո Այվազյանը' հավելելով, որ նախարարությունից վերահսկման աշխատանքներ են իրականացնում, որպեսզի քարերը չվնասվեն:
«Չկա ապամոնտաժված քար, որը չի կարող չօգտագործել: Բոլոր քարերն օգտագործելի են, կան վնասված քարեր, որոնց անկյունային հատվածները գուցե ջարդված են, սակայն դրանք նույնպես կարելի է օգտագործել»,- նշեց Կարո Այվազյանը'հավելելով, որ կառույցը ներառվելու է մշակույթի նախարարության հաստատած «Հին Երևան» նախագծում:
Այսօր հասարակական հնչեղության հարց է Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը: իր Քաղաքացիներն ու մի խումբ մտավորականներ պայքարում են շենքի տեղում պահպանման և ապամոնտաժումն արգելելու համար: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական տեսակետի համաձայն, շենքն ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, միևնույն ժամանակ, տարածքը կառավարությունը ճանաչել է հանրային գերակա շահ և վաճառել մասնավորին: Վաճառքից հետո հուշարձան-շինության քարերը համարակալվել են, և ապամոնտաժումից հետո շենքն իր տեղն է գտնելու «Հ ին Երևան» նախագծում: Ապամոնտաժման աշխատանքներին զուգահեռ շենքի տարածքում ընթանում են բողոքի ակցիաներ, և հասարակությունն իր դժգոհությունն է հայտնում պատմական շենքի ապամոնտաժման հետ կապված: Մի քանի օր առաջ շենքի բակում համերգ տվեց նշանավոր դաշնակահար Տիգրան Համասյանը, ով իր համերգն անվանեց «Աֆրիկյան ռեքվիեմ» և հույս հայտնեց, որ շենքի ապամոնտաժումը կդադարեցվի և շինությունը կպահպանվի: