Թուրքիայում մեծ դիվանագիտական սկանդալ է բորբոքվում նրա համար, որ տեղական ոստիկանության աշխատակիցները ծեծել են ադրբեջանցի դիվանագետին: Ինչպես հայտնում է թուրքական ԶԼՄ-ները, Անկարայի ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է դիվանգիտական համարանիշերով ավտոմեքենան, որի վարորդը լրջորեն խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները: Պարզվել է, որ այդ ավտոմեքենայի վարորդը Անկարայում Ադրբեջանի դեսպանատան բարձրաստիճան դիվանագետ է: Դիվանագետը կոպիտ կերպով հայտարարել է, որ դիվանագիտական անձեռնմխելիություն ունի եւ ոստիկանության աշխատակիցները իրավունք չունեն իրեն կանգնեցնել:
Թուրք ոստիկանները հայտարարել են, որ չեն կարող նրան բաց թողնել առանց վարչական իրավախախտումների մասին արձանագրություն կազմելու: Դա հունից հանել է «ինքնավստահ» ադրբեջանցի դիվանագետին: Նրանց միջեւ վեճը վերածվել է ծեռնամարտի, չնայած, ոստիկանության աշխատակիցները փորձել են հանգստացնել ափերից դուրս եկած ադրբեջանցի դիվանագետին:
Ադրբեջանցի դիվանագետը հեռացել է դեպքի վայրից, զանգահարել դեսպանատուն եւ հայտարարել, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծել են: Ադրբեջանի դեսպանատունն անմիջապես դիմել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն' պահանջելով հետաքննել այդ գործը: