նչպես հայտնում է Gazeta.ua-ն, Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը հայտարարել է, որ մեկ օրում հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացվել է ավելի քան 1000 անջատողական: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

 

Ըստ նրա՝ ուկրաինացի ուժայիններն ազատել են Դոնբասի ռազմավարական կարևորություն ունեցող մի քանի քաղաք, վերահսկողություն սահմանել Դոլժանսկի սահմանային անցակետի վրա:

 

«Իհարկե, մարտերը դեռ առջևում են և շատ դժվար կլինի, սակայն ընդհանուր առմամբ արդյունքը դրական է: Մենք պատրաստ ենք հակաահաբեկչական գործողությունը շարունակել մինչև հաղթանակ»,- նշել է Շկիրյակը: