Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Ագրարային համալսարանի բակում: Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՕԵԿ տխհրահռչակ ղեկավար Արթուր Բաղդասարյանը համալսարանի տարածքում երկաթե կոնստրուկցիաներով շինություն է փորձում կառուցել, որը, ըստ համալսարանի մոտ հավաքված դասախոսական կազմի և ուսանողների հայտարարության, անօրինական է: Իրավիճակն ամեն պահի կարող է վերածվել փոխադարձ մեղադրանքների:
Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության ծառայողներ: Ըստ հավաքվածների՝ ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ովքեր շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչից պահանջել են փաստաթղթեր:
Մանրամասները` այստեղ: