Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես Աբովյան քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 200-ից ավելի մանր և միջին բիզնեսով զբաղվող առևտրականներ բողոքի ակցիա են անցկացրել Աբովյանում:

 

Նրանք Աբովյան քաղաքի հարկային տեսչության պետից պահանջում էին պարզաբանել, թե ինչու է տեսչությունն առևտրականներին հարկային տեռորի ենթարկում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում առևտրականները բարձրաձայնում էին, որ հարկայինի աշխատակիցները արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց համար. փորձում են «գործ սարքել» իրենց գլխին, ստիպում, որ ավել գումարներ վճարեն, իսկ ովքեր հրաժարվում են, սպառնում են հաշվեհարդար տեսնել՝ առևտրականներին սնանկացնելով:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարկային տեսչության պետ Վարդան Սահակյանը հրաժարվեց ընդունել բողոքի մասնակիցներին, ում վերաբերմունքից նյարդայնացած կանայք ճեղքեցին հարկային տեսուչների պատնեշը և մտան պետի աշխատասենյակ: Մանրամասն`այստեղ: