Քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման' ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող անձը սպառնալիքների ազդեցության տակ իրենից իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է կորզել, ինչի հետևանքով մեղավորները խուսափել են քրեական պատասխանատվությունից:
Կատարվում է նախաքննություն: