Դոնբասի աշխարհազորայինների հրամանատար Իգոր Ստրելկովն օգնություն է խնդրել Ռուսաստանից՝ Ուկրաինայի արևելյան շրջաններում ճգնաժամային իրավիճակի առնչությամբ, որն արդեն հնչում է որպես «հուսահատ օգնության կանչ»: Այս մասին հայտնում է mk.ru»-ն:

 

«Հուլիսի 3-ին ուկրաինական բանակի տանկերն ու այլ զրահատեխնիկա ներխուժել են Դոնեցկի մարզի Նիկոլաևկա ավան: Հրետանակոծման հետևանքով քաղաքում փլուզվել են բազմաթիվ կառույցներ և բնակելի բազմահարկ շենքեր: Հունիս 4-ին քաղաքում շարունակվում են թեժ մարտերը: Եթե Ռուսաստանը մոտակա ժամանակահատվածում ոչինչ չձեռնարկի, ապա Նովորոսիյան կտապալվի: Խաղաղ բնակչությանն օգնություն է անհրաժեշտ»,- հայտնել է Ստրելկովը:

 

Ավելի վաղ, Իգոր Ստրելկովը հայտարարել էր, որ եթե ուկրաինական ուժայինները կարողանան գրավել քաղաքը, ապա Սլավյանսկը կհայտնվի լիակատար շրջափակման մեջ: