ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում առաջարկել է, որպեսզի Մոսկվան հրապարակայնորեն կոչ անի, որ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում բողոքի ցույցերի մասնակիցները վայր դնեն զենքը։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Պետքարտուղարն իր մտահոգությունն է հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակի հարթեցման համար Ռուսաստանը դրական քայլեր չի ձեռնարկում: Նա կոչ է արել Ռուսաստանին միանալ ԵԱՀԿ-ի և ուկրաինական կառավարության դիվանագիտական ջանքերին, ինչպես նաև հրապարակայնորեն հայտարարել, որ պետական կառույցներ գրաված մարդիկ պետք է վայր դնեն զենքը»,– ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրությունում։

 

Նշենք նաև, որ ԱՄՆ պետքարտուղարը կրկին ընդգծել է, որ ժնևյան համաձայնագրերի իրականացման առաջընթացի բացակայությունը կհանգեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը։