Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են ընդլայնել իրենց համագործակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի հարցով Վիեննայում անցկացված բազմակողմ բանակցությունների արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

 

«Եթե Ռուսաստանը ցանկանում է պատերազմել ԻԼԻՊ-ի դեմ, ապա մենք հնարավորություն ունենք ընդլայնելու մեր համագործակցությունը»,- նշել է նա:

 

 

«Այսօր մենք քննարկել ենք, թե ինչ քայլեր հնարավոր կլինի ձեռնարկել այդ ուղղությամբ: Մենք որոշ գաղափարներ ունենք, որոնք քննարկել ենք, և որոնք ես պետք է քննարկեմ իմ նախագահի հետ, ուստի ես դրանք առայժմ չեմ բարձրաձայնի»,- ասել է Քերին:

 

 

«Բոլորը պետք է իմանան, որ մենք ցանկանում ենք ուժեղացնել մեր հակաահաբեկչական ջանքերը՝ գործընթացը խաղաղ, քաղաքական հուն վերադարձնելու համար: Մինչև այժմ շատերը ենթադրում էին, թե Սիրիայի ճակատագիրը կախված է կամ Բաշար Ասադից, կամ ԻԼԻՊ-ից: Մենք պետք է միավորենք ջանքերը, որպեսզի մարդիկ կարողանան գիտակցել, որ կա քաղաքական այլընտրանք այն բանի, ինչ տեղի է ունենում այօր այդ երկրում»,- հավելել է Քերին:

 

 

ԱՄՆ պետքարտուղարը պատմել է նաև, թե ինչ են արել ամերիկացիները ԻլիՊ-ի դեմ պայքարում: