Ինչպես հայտնում է ria.ru-ն, Կիևը չի կարող Ուկրաինայի արևելյան շրջանների համար Ռուսաստանի Դաշնության կողմից ուղարկվող մարդասիրական օգնությունն ընդունել: Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել ռուսական կողմին, որտեղ ասվում է, որ Կիևը չի ընդունի արևելյան շրջանների համար Ռուսաստանի Դաշնության կողմից նախատեսվող մարդասիրական օգնությունը:
Նշենք, որ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել Ուկրաինային՝ կապված այդ երկրի արևելյան շրջաններ մարդասիրական օգնություն հասցնելու հետ: Նոտայում ասվում էր, որ կապված Լուգանսկի և Դոնեցկի բազմաթիվ բնակիչների՝ իրենց մարդասիրական օգնություն ուղարկելու դիմումների հետ՝ ռուսական կողմը պատրաստել է նշված շրջաններ մարդասիրական օգնության համար անհրաժեշտ սնունդ և անձնական օգտագործման պարագաներ, որոնց ընդհանուր քաշը կազմում է 60 տոննա: