Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաժարվել է դատապարտել Խարկովում Լենինի արձանի ապամոնտաժումը: «Արդյոք կարող էր այլ կերպ լինել մի քաղաքում, որտեղ իր ողջ կյանքի ընթացքում ոչ մի անգամ չէր եղել ինքը' Վլադիմիր Իլյիչ Լենինը»,-հայտարարել է նախագահը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, նախագահի այս հայտարարության տեսագրությունն իր թվիթերյան էջում տեղադրել է Պորոշենկոյի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն:
Խարկովում սեպտեմբերի 28-ին ապամոնտաժվել է Վլադիրմիր Լենինի' երկրում ամենամեծ արձաններից մեկը: Հաջորդ օրը մի քանի հարյուր մարդ հավաքվել էր արձանի պատվանդանի մոտ' քաղաքապետին հորդորելով վերականգնել ջարդված արձանը: Քաղաքապետ Գենադի Կերնեսը հայտարարել էր, որ ջարդված հուշարձանը վերականգնվելու է իր նույն տեղում' Ազատության հրապարակում:
Ավելի ուշ Խարկովում' Դերգաչի շրջանի կենտրոնում, վնասել էին Լենինի ևս մեկ արձան: Հոկտեմբերի 7-ին անհայտ անձինք Խարկովում միանգամից յոթ արձան էին վնասել: Օգոստոսին Խարկովում վնասվել է Լենինի երեք արձաններ, ևս երեքը ջարդվել էին Օդեսայի գյուղերում, Մարիոուպոլում անհայտ անձինք ջարդել էին 1987թ. Տեղադրված ութ մետրանոց արձանը: