Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը կարող էր անդամալույծ դառնալ, եթե Կոլումբիայի պաշտպան Խուան Զունիգայի հարվածը լիներ 2սմ բարձր: Այս մասին հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները՝ հղում անելով բրազիլացիների բժիշկ Ռոդրիգո Լասմուին:

 

Հանդիպման 88-րդ րոպեին Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Բրազիլիա-Կոլումբիա խաղում Նեյմարը վնասվածք է ստացել, և փաստորեն, Աշխարհի առաջնությունը նրա համար ավարտված է:

 

22-ամյա բրազիլացին չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը: