Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապենը հանդես Է եկել միջազգային հաշվարկների համակարգում դոլարի գերակշռության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Financial Times թերթը: Նա կոչ Է արել փոխել այն արժույթների հաշվեկշիռը, որոնք օգտագործվում են գլոբալ վճարումների բնագավառում՝ նշելով, որ Ֆրանսիայի BNP Paribas SA բանկի հետ տեղի ունեցած դեպքը կառավարությանն ազանշան Է տվել տարբեր արժույթներ օգտագործելու անհրաժեշտության մասին:
Ինչպես հաղորդվել Է, BNP Paribas-ն ընդունել Է իր մեղքն այն պատժամիջոցների խախտման գործով, որոնք ԱՄՆ-ի իշխանությունները սահմանել են Իրանի, Կուբայի եւ Սուդանի դեմ, եւ համաձայնել Է վճարել տուգանք 8,97 միլիարդ դոլարի չափով: Բացի դրանից, բանկը պարտավորվում Է հրաժարվել 13 ղեկավարների ծառայություններից, նաեւ նավթի-գազի սեգմենտում ֆինանսական գործառնությունների նրա դոլարային հաշվանցումներում կդրվի արգելք՝ մեկ տարի ժամկետով:
Ֆրանսիայի քաղաքական գործիչները փորձել են պաշտպանել երկրի խոշորագույն բանկի շահերը՝ հայտարարելով, թե BNP Paribas-ը չի խախտել եվրոպական կանոնները, եւ դա բանավեճեր Է առաջացրել այն բանի շուրջը, որ բանկը դարձել Է արդարադատության ամերիկյան համակարգի զոհը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: