Մարութա սարի Սուրբ Աստվածածին եկեղեցու փլատակների տակից սեպագիր արձանագրություն և պատմական ժառանգության մնացորդներ են հայտնաբերվել. տեղեկացնում է թուրքական Mynet Haber կայքը։
Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում 10 մարդու հետ մաքրման աշխատանքներ իրականացրած Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն հայտարարել է, որ տարածքում գտածոներ է գտել։
Նա տեղեկացրել է, որ վերանորոգման աշխատանքների շրջանակներում Բաթման նահանգի թանգարանային վարչության մասնագետների հետ փլատակների տակից խաչի պատկերներով և հայերեն տառերով մի մեծ սեպագիր են գտել։
Հին ժամանակների պատկանած ձիու պայտեր, հայերին պատկանած որոշ ֆիգուրներ են գտել։ Պատմական գտածոների մասին Դաղջըն տեղյալ է պահել ոստիկանությանը։
«Գտածոները հանձնել ենք Բաթմանի թանգարանային վարչության աշխատակիցներին։ Նկարներն ու տվյալները Ստամբուլի հայոց պատրիարքարանում ուսումնասիրելու ենք։ Մեր նպատակը երկու տարի առաջ քանդված այս եկեղեցու վերանորոգումն է։ Ենթադրում ենք, որ 2973 մետր բարձրությամբ լեռան գագաթին գտնվող եկեղեցուց հայտնաբերված նմուշները 2000 տարվա վաղեմություն ունեն»,- ասել է Սասունի հայերի միության նախագահը։