Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում հայտարարել է երկկողմ հրադադարի պատրաստակամության մասին, ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Պորոշենկոն հայտնել է երկկողմ հրադադարի պատրաստակամության մասին: «Միաժամանակ, պետք է ապահովվի երկկողմ հրադադարի մոնիթորինգի ռեժիմը և առանց պայմանների քաղաքական բանակցությունների սկիզբը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ ի պատասխան Անգելա Մերկելը հայտնել է, որ ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչները մարտական գործողությունների պատճառով դեպի սահմանային անցակետերի մուտքի հնարավորություն չունեն։