ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հուլիսի 11-ին ճանաչողական այցով Շիրակի մարզում էր: Այցի շրջանակում նախարարը եղավ «Արփա լիճ» ազգային պարկի տարածքում, ծանոթացավ պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատանքներին, խնդիրներին և ծրագրերին:

 

Պարկն այս պահին կայացման կարևորագույն փուլերից մեկում է. ստեղծվում են տարածքի պահպանության և պաշտպանության, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ հանգստի գոտիներ, հատուկ ձկնորսական տարածքներ, տեղադրվում են արգելող տեղեկատվական նշաններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Արփա լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Պետրոսյանը: «Այս պահին նպատակը տարածքում բնության պահպանությունն առավելագույնի հասցնելն է: Ազգային պարկի մուտքն ազատ է, չնայած ՀՀ կառավարության 405 որոշում ը թույլատրում է, որ տարածք մուտքը լինի վճարովի: Պարկն ունի որոշակի գործառույթներով ձեռնարկատիրական իրավունքներ, իսկ հավաքագրված գումարներն ուղղորդվելու են պարկում նոր տեխնիկայի, կառուցվածքների և նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշեց պատասխանատուն՝ ավելացնելով, որ հարակից համայնքների բնակչության համար այս պարկը, բացի բնապահպանական շատ խնդիրների լուծումից, լուծում է նաև գործազրկության խնդիրը՝ մոտ 50 աշխատակից արդեն իսկ աշխատում է պարկում: «Գրեթե բոլորը հարակից համայնքներից են, բայց սրանով չենք սահմանափակվի՝ նոր աշխատատեղեր կստեղ ծվեն: Ծրագիրը շարունակական է, և դեռ աշխատաքներ շատ կան պարկի հետ կապված: Արդյունքում՝ մենք կունենանք պահպանված ու պաշտպանված բուսական և կենդանական աշխարհ, նորմալ հանգստյան գոտիներ և բարեկիրթ սպասարկում, որը շատ կարևոր է»,- ընդգծեց Արա Պետրոսյանը:

 

Պարկի տարածքն ընդգրկում է Եղնախաղի լեռնաշխթայի արևելյան և Ջավախքի լեռնաշխթայի հարավ-արևմտյան լանջերը և դրանց միջև ընկած մերձալպյան և մարգագետտնատափաստային տարածքները, Արփա և Արդենիս լճերի և Ախուրյան գետի ավազանը՝ ընդհանուր մոտ 62 հազար հա տարածքով: Պարկի տարածքը 670 տեսակ բույսերի և 30 տեսակի կաթնասունների բնակության վայրն է: Բուսական և կենդանական աշխարհի շատ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»: Այս տարածքի էկոհամակարգը ճանաչված է որպես համաշխարհային կարևորություն ներկայացնող օբյեկտ, ինչպես նաև չվող եւ բնադրող թռչյուններÕ « բազմացման համար նպաստավոր գոտի: Այս թռչյունների որոշ տեսակներ գտնվում են «Բնության պահպանության միջազգային միության» Կարմիր ցանկում: Այս տարածքում գրանցված է ավելի քան 140 թռչնատեսակ, որից 80-85-ը բնադրում է այստեղ, իսկ դրանցից 7-ը համաշխարհային պահպանման մտահոգության առարկա է, ինչպես օրինակ՝ գանգրափետուր հավալուսնը, մարգահավը: Այստեղ նաեւ ձվադրում է Էնդեմիկ հայկական որորը: Պարկի տարածքում ընդգրկված 14 համայնք: «Արփա լիճ»-ի ստեղծումը հնարավոր դարձավ «Շիրակի մարզում ազգային պարկի» ստեղծում ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի միջոցներով:

 

Արամայիս Գրիգորյանի շրջայցի շրջանակներում տեղի կունենա խորհրդակցություն Բերդաշեն համայքնում:

Արմենուհի Մխոյան