Ուկրաինայի իշխանությունները պետք է զգուշանան երկրի աևելքում «ահաբեկիչներին ոչնչացնելու» իրենց փորձերում, եթե իհարկե Կիևը չի ցանկանում ամբողջությամբ օտարել այդ շրջանների բնակչությանը և հետագայում կորցնել նրանց կառավարելու իրավունքը: Այս մասին գրում է Կոլորադոյի քոլեջի քաղաքագիտության պրոֆեսոր Դեյվիդ Հենդրիկսոնն ամերիկյան The National Interest պարբերականում զետեղված իր հոդվածում:

 

«Ինքնորոշման» և «տարածքային ամբողջականության պահպանման» կողմնակիցների միջև հավերժական հակամարտության հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի աջակցությամբ՝ Ուկրաինայի արևելքում հանրաքվե անցկացնելը, իհարկե ուկրաինացի ուժայինների կողմից հրադադարի համձայնագրի դեպքում»,- գրում է ամերիկացի քաղաքագետը:

 

Հենդրիկսոնն ի հոդվածում ընդգծում է, որ Ուկրաինական ճգնաժամը լուծելու և հակամարտող կողմերին միջև փոխզիջման հասնելուն կարող է օգնել Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, քանի որ Ուկրաինայի ներկայիս ճգնաժամն իշխանության ապօրինի զավթման արդյունք է, որին աջակցել են արևմտյան քաղաքական գործիչները: