Արևմուտքի երկրներն ընկել են Ռուսաստանի ագրեսիվ հռետորաբանության ծուղակը և նոր սառը պատերազմ սկսել, կարծում է Կիևում հիմնված Եվրաատլանտյան համագործակցության ինստիտուտի փորձագետ Անդրեաս Ումլանդը: Ինչպես նա գրում է National Interest-ի համար հոդվածում, Մոսկվան հենց դրան էր ձգտում:
Խուճապային տրամադրությունները խանգարում են քաղաքական գործիչներին գիտակցել, որ Ռուսաստանն ընդամենը «երկրորդ մակարդակի» արդյունաբերական երկիր է, և ոչ թե վերածնված Խորհրդային Միություն:
Ումլանդի խոսքով՝ Արևմուտքը պետք է հասկանա, որ ինքն իր ուժերը սխալ ուղղությամբ է տանում, և ենթարկվում Մոսկվայի մանիպուլյացիաներին:
Ըստ նրա, Մոսկվան չի կարողանա պայքարել նոր սառը պատերազմի և Արևմուտքի հետ սովորական պատերազմի շրջանակներում: