Ուկրաինան չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ այն պատճառով, որ պահանջում է Ղրիմը: Այս մասին հայտնել է The National Interest-ը:

 

«Ոչ այնքան տարածքային պահանջները, որքան Մոսկվայի հետ ռազմական հակամարտության սպառնալիքը թույլ չի տա ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին (հիմնականում Գերմանիային) ընդունել Ուկրաինային՝ որպես պաշտոնական անդամ»,- գրել է հրատարակությունը:

 

Ամերիկյան ամսագրի համաձայն՝ Ուկրաինայում հրադադարը պահպանվում է նաև այն բանի համար, որպեսզի չվերսկսվի ռազմական հակամարտությունը: Կարևոր է ամբողջովին փոխել Արևելյան Եվրոպայի վտանգավոր քաղաքական դինամիկան:

 

The National Interest-ի տեսանկյունից, այդ փոփոխությունները պետք է ներառեն Դոնբասում ԵԱՀԿ դիտորդների ներգրավումը, այդ թվում նաև ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով, ռուսական գազի գնի համաձայնեցումը ԵՄ-ի ակտիվ միջնորդությամբ, ինչպես նաև Ուկրաինայի և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի իշխանության ներկայացուցիչների միջև երկխոսության ապահովումը: