Կիևը և Դոնբասսը պետք է հնարավորություններ գտնեն և պայմանավորվեն խաղաղ ճանապարհով, և եթե Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են Դոնբասսը տեսնել Ուկրաինայի կազմում, ապա նրանք պետք է վերջ տան այդ տարածքի բնակչության նկատմամբ խտրականությանը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: «Ես վստահ եմ, որ չկա այլ ճանա պարհ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասել է Յանուկովիչը' պատասխանելով հարցին' դեռևս ամբողջական բանակցությունների հնարավորություն կա՞ Կիևի, Դոնբասսի և Լուգանսկի միջև:

 

 

«Պետք է վերջ տալ պատերազմին, վիրավորել հարավ-արևելքի բնակիչներին, հանել այդ պիտակները մարդկանց վրայից: Պետք է երաշխիքներ տրվեն, որ այդ շրջանների համար ինքնակառավարումը կլինի ամբողջական, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց իրավունքները: Եվ այդ գործընթացին անպայման պետք է մասնակցեն եվրոպական երկրները և Ռուսաստանը»,- ավելացրել է Յանուկովիչը:

 

 

Նրա կարծիքով' եթե Կիևը ցանկանում է Դոնբասսի տարածքը տեսնել ուկրաինական պետության կազմում, ապա պետք է վերջ տա տեղի բնակչության նկատմամբ ցուցաբերվող խտրականությանը:

 

 

«Ո՞ւմ մտքով կանցներ, օրինակ, որ այն ժամանակ, երբ ես Ուկրաինայի նախագահն էի, որ Յանուկովիչը կզրկի արևելյան մարզերի թոշակառուներին թոշակներից: Այդ ինչպե՞ս: Ի՞նչպես կարելի է զրկել սոցիալական երաշխիքներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ»,- «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Յանուկովիչը:

 

 

Նախորդ տարվա ապրիլից սկիզբ առած հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, արդեն իսկ զոհվել է 5,6 հազար մարդ: Ուկրաինական ճգնաժամի կարգավորման խնդիրը քննարկվում է տարբեր ֆորմատներով, մասնավորապես, ՌԴ-ի, եվրոպական երկրների և ԵԱՀԿ-ի մասնակցությամբ: