Հուլիսի 13-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ 3 բանվորներ մնացել են Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի տներից մեկի տանիքին և չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները տանիքից անվտանգ իջեցրել են Ա.Պ.-ին, Վ. Չ.-ին և Ն. Չ.-ին: