Հոկտեմբերի 4-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 21/1 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ բնակիչը սանհանգույցում ընկել է և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները Ա. Ն.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: