Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում «Պրադո» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քուվեյթի դեսպանատանը պատկանող «Պրադո» մակնիշի 49D004AM պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրագծերի համար նախատեսված խրամուղու մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 

Մինչև ժամը 00.43-ը հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն. ավտոքարշակ ծառայության հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից: